Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Պատվազրկման խորհրդանիշ ամուսինները շարունակում են ղեկավարել ու կործանման տանել հայ ժողովրդի ստեղծած պետությունը

Պատվազրկման խորհրդանիշ ամուսինները շարունակում են ղեկավարել ու կործանման տանել հայ ժողովրդի ստեղծած պետությունը
20.12.2024 | 12:58

Մարդ, ով իր գործընկերների հետ միասին 2001-2023թթ․ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ավելի, քան 700 մլն դոլարի ներդրում է կատարել, ով կրթությանը հատկացրել է 202 մլն դոլար, ով դրսևորեց պատասխանատվության բարձր գիտակցում՝ ամենածանր պահին մեկնելով Արցախ և մնալով ժողովրդի կողքին մինչև վերջ։

Այդ մարդուն այսօր սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Եվ ո՛չ մի քայլ Հայաստան պետության կողմից Ռուբեն Վարդանյանին և մյուս պատանդներին ազատ արձակելու համար։ Այս վիճակը ամոթի խարան է հայ ժողովրդի ճակատին, խարան, որ կրում է հազարամյակների քաղաքակրթություն ունեցող մի ժողովուրդ։

Խարան, քանի որ այս պատվազրկման խորհրդանիշ ամուսինները շարունակում են ղեկավարել ու կործանման տանել հայ ժողովրդի ստեղծած պետությունը։

ՀայաՔվե

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ